Գլխավոր Աշխարհ Տպագրվել է «Ինչպես հասկանալ Աստծո կամքը» գիրքը

Տպագրվել է «Ինչպես հասկանալ Աստծո կամքը» գիրքը

by admin
0 մեկնաբանություն 590 դիտում

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջոցներով տպագրվել է «Ինչպես հասկանալ Աստծո կամքը» գիրքը: Սույն գիրքն առավելապես 19-20-րդ դարերում ապրած և ներկայիս հոգևոր հայրերի գրվածքների ժողովածու է Աստծո կամքը հասկանալու վերաբերյալ: Այն տալիս է ընդհանուր լուսաբանում, թե ինչպես կարելի է ընկալել Աստծո կամքը, հատկապես անհատական հարցերում և ապրել Աստծուն հաճելի կյանքով:  Գրքի հեղինակը Հովհաննես Մանուկյանն է, իսկ գրքի խմբագիրը՝ Հակոբ Քյոսեյանը (Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊՀ, Աստվածաբանության ֆակուլտետի Աստվածաբանության և հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ):   Այս գիրքը չի վաճառվում և անվճար տրվում է վերոհիշյալ թեմայով հետաքրքրվողներին:

Գրքի բովանդակությունը՝

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ Ա, ԱՍՏԾՈ ԿԱՄՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

1 Ո՞րն է Աստծո կամքը մեր կյանքում
1.1 Փրկության լույսի ներքո երեք հիմնակետերը
2 Սրբության ուղին, Աստվածանմանություն
2.1 Բարոյականություն և հոգևոր կյանք
2.2 Ոսկե միջինը
2.3 Խոնարհ հոգի ու մաքուր սիրտ
2.4 Սուրբ եղեք
3.Երկնային Նախախնամությունը և մեր խնդրանքը
3.1 Երկնային Նախախնամության մասին
3.2 Ընդհանրական և մասնավոր հարցեր
3.3 Ինչո՞ւ Աստված չի պատասխանում մեր խնդրանքներին
3.4 Խնդրանքի շրջագիծը
3.5 Երեք հիմնական պարագան

ԳԼՈՒԽ Բ, ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ

1 Աստվածճանաչողություն
2 Ինքնաճանաչողություն
2.1 Երեք հարցադրումները
2.2 Ինքնաճանաչողության հինգ կետեր
3 Աստծո կամքը հասկանալու ընդհանուր դրույթներ
3.1 Ինչպես հասկանալ Աստծո կամքը մեր կյանքի տարբեր մասնավոր հարցերում

ԳԼՈՒԽ Գ, ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

1 Մեղքը և դրա հետևանքը
1.1. Ազատության խնդիրը
1.2 Ինքնաոչնչացման սխեմա
1.3 Մեղքը և հոգու աչքը
2 Չար ոգիների հարձակումները
2.1 Ի՞նչ է անում չարը, որ մարդը չհասկանա Աստծո կամքը
2.2 Հոգևոր պայքարի համար տասներկու կետեր
3 Աշխարհ և հարմարավետություն

ԱՄՓՈՓՈՒՄ

ՍՈՒՐԲ ԳԻՐՔ՝ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ
ՍՐԲԱԿՅԱՑ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐՆ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԻ ՄԱՍԻՆ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ