Մարդիկ ուրախանում են, որ մի փոքրիկ ձուկ գետի հոսանքին հակառակ վեր է բարձրանում: Բադը տեսնում է և դժկամությամբ ասում.
-Ես ավելի գեղեցիկ եմ, հմայիչ և տեսանելի, ինչո՞ւ են այս մարդիկ այս աննշան ձկանը գովերգում:
Մարդկանցից մեկն ասում է.
-Դու հարմարավետություն ես սիրում, ու գետի հոսանքի ուղղությամբ առանց ջանք գործադրելու լողում՝ ենթարկվելով գետի քմահաճ ընթացքին, իսկ փոքրիկ ձուկը հոսանքին հակառակ է լողում, ջանք, վճռականություն ցուցաբերում և իր նպատակին հասնում:
Հ. Մանուկյան