Գլխավոր Գրադարան Աշխարհահռչակ գործարար Գալուստ Գյուլբենկյանը

Աշխարհահռչակ գործարար Գալուստ Գյուլբենկյանը

by admin
0 մեկնաբանություն 1060 դիտում

Հանրահայտ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869թ.-ի մարտի 23-ին Կ.Պոլսում: Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսո Արամյան-Ունճյան դպրոցում և Սեն-Ժոզեֆի ֆրանսիական վարժարանում: 1887թ.-ին ավարտել է Լոնդոնի Քինգզ քոլեջը:

Գալուստը մեծ հետաքրքրություն ուներ ֆիզիկայի, ճարտարագիտության նկատմամբ և մտադրված էր հետազոտական աշխատանքներով զբաղվել, սակայն հայրը տարհամոզում է նրան։ Քսան տարեկանում հոր թելադրանքով, նա մեկնում է Բաքու՝ նավթաշխարհի մարդկանց հետ ծանոթանալու և իր գիտելիքները հարստացնելու։ Ճամփորդության արդյունքում նա գրում է «Նավթը էներգիայի աղբյուր» ուսումնասիրությունը, որը տպագրվում է Փարիզի հեղինակավոր “Revue des Deux Mondes” («Երկու աշխարհամասերի անձնագիր») ամսագրում։ Հետագայում նա իր մտահղացումները շարադրում է «Անդրկովկասը և Ապշերոնի թերակղզին, ճամփորդական հուշեր» ձեռնարկում։

Նա տնօրինում էր արվեստի արժեքավոր հավաքածուի, որում տեղ էին գտել շուրջ 6, 000 օրիգինալ նմուշ։ Նա ցանկություն է հայտնում Լիսաբոնում հատուկ ֆոնդ ստեղծել` եվրոպայով մեկ ցրված իր հավաքածուի բոլոր նմուշները` իր բոլոր «զավակներին» մեկտեղելու համար: Ֆոնդին նա կտակում է 2,6 միլիարդ դոլար և 102 միլիոն բյուջեով տարեկան շահույթ: 2 տարի անց` 1955 թվականի հուլիսի 20-ին իր օթևանած հյուրանոցում էլ դարի մեծագուն մարդկանցից մեկը հրաժեշտ է տալիս կյանքին: Նրա վերջին հանգրվանը դառնում է իր միջոցներով Լոնդոնում կառուցված սբ. Սարգիս եկեղեցին: Գյուլբենկյանը հայապահպանման անկյունաքար էր համարում հայոց եկեղեցին և դրա համար նրա խոշոր բարեգործական ներդրումները կապված էին հայ եկեղեցու հետ։ Գյուլբենկյանի խոշոր բարեգործական միջոցառումներից է նաև 1929 թվականին կառուցված Երուսաղեմի հայոց պատրիարքարանին կից «Կյուլպենկյան» մատենդարանի շենքը, որին ժամանակին գրականություն է մատակարարել։ Նա մեծ ուշադրություն է դարձրել Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցին։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ