Գլխավոր Աշխարհ Բայդենի վարչակազմը հնարավոր է համարում Իրանի հետ հակամարտությունը

Բայդենի վարչակազմը հնարավոր է համարում Իրանի հետ հակամարտությունը

by admin
0 մեկնաբանություն 273 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հնարավոր է համարում Իրանի հետ լիածավալ հակամարտությունը, եթե ամերիկացի զինվորներ զոհվեն, գրել է The New York Times-ը (NYT)։

Բայդենի վարչակազմը դիտարկում է ամերիկյան ռազմակայաններին Իրանի շիա ապստամբների շարունակվող հրթիռային հարվածներին պատասխանելու միջոցները։ ԱՄՆ-ն կարծում է, որ հիմնական խնդիրը լիածավալ ռազմական հակամարտությունից խուսափելն է։

Սակայն մասնավոր խոսակցություններում պաշտոնյաները խոստովանում են, որ պատերազմը կարող է սկսվել այն դեպքում, եթե գրոհների հետեւանքով ամերիկացի զինվորներ զոհվեն։ Նշվել է, որ դա «կարմիր գիծ է», որը դեռ չի հատվել, բայց ցանկացած պահի կարող է տեղի ունենալ։

Աղբյուրը՝  www.news.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ