Գլխավոր ՀոգևորԱռակներ Ընդամենը մեկ անգամ… (առակ)

Ընդամենը մեկ անգամ… (առակ)

by admin
0 մեկնաբանություն 1993 դիտում

Մի մարդ թավալվում է գետնին, քանի որ հրդեհից այրվում է և օգնություն կանչում:

Աստծո հրեշտակը մոտենում է նրան, հանգցնում հրդեհը և հարցնում.

-Ինչպե՞ս կրկին հրդեհի մեջ ընկար…

Մարդը պատասխանում է.

-Մի միտք էր գալիս, որ ընդամենը մեկ անգամ փորձիր, այսինքն՝ մտիր հրդեհված տան մեջ, կրակի հաճելի ջերմությունը կզգաս և դուրս արի, շատ հետաքրքիր կլինի: Ինքս էլ՝ մտա, բայց հրդեհն ինձ էլ համակեց, թեև ընդամենը մեկ անգամ որոշեցի փորձել…

Հրեշտակը պատասխանում է.

-Պետք է զգոն ու ուշադիր լինել մտքերի հանդեպ, և բարի մտքերը տարբերել փորձություն բերող մտքերից և դրանք չընդունել, մերժել: Չար ոգու ուղարկած միտքը քեզ արդեն հազար անգամ է հրդեհված տան մեջ փորձության մատնել՝ «ընդամենը մեկ անգամ» խորհուրդ տալով…, իսկ հիմա հազարմեկերորդ անգամ, երբ «ընդամենը մեկ անգամ» միտքը փորձեցիր, հանդերձյալ աշխարհում հայտնվեցիր և հետ վերադարձ չկա, քանի որ այդ հրդեհով ինքդ քեզ մահվան դուռը հասցրեցիր…

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ