Գլխավոր ՀոգևորԱռակներ Ի՞նչ է հարկավոր Աստծուն (առակ)

Ի՞նչ է հարկավոր Աստծուն (առակ)

by admin
0 մեկնաբանություն 3068 դիտում

Մի ունևոր մարդ, որը դղյակներ ու տարբեր մեծամեծ շինություններ էր կառուցել, Աստծո տաճար է տանում զանազան թանկարժեք իրեր՝ որպես երախտագիրության նշան, որ կարողացել է հսկայական գործեր իրականացնել:
Սակայն այլայլվում է, երբ Աստված մի գյուղացու ընծան է ընդունում:
Ունևորը հարցնում է այդ մարդուն.
-Ինչո՞ւ Աստված ընդունեց քո անշուք ընծան, իսկ իմ թանկարժեք նվերները մերժեց…
Գյուղացին պատասխանում է.
-Քանի որ բոլոր մարդկանց սիրով եմ վերաբերվում, նույնիսկ ավելին՝ իմ այգում, թե իմ այգուց դուրս յուրաքանչյուր ծառին, ծաղիկներին և թփերին են սիրով ու հոգատարությամբ վերաբերվում, որոնց ո՛չ դու, ո՛չ էլ շատերն են նկատում և անտարբերությամբ անցնում: Աստծուն ոչ թե մեծ գործեր են հարկավոր, այլ՝ մեծ սեր…

Հ. Մանուկյան

NIP/National Information Platform

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ