Գլխավոր Հոգևոր Մաթեմատիկական մտքի ճշգրտությունն ու Աստծո հանդեպ խորը հավատքը կարող են համերաշխ կերպով գոյություն ունենալ միատեղ, Անտոնիո Ամբրոզետտի

Մաթեմատիկական մտքի ճշգրտությունն ու Աստծո հանդեպ խորը հավատքը կարող են համերաշխ կերպով գոյություն ունենալ միատեղ, Անտոնիո Ամբրոզետտի

by admin
0 մեկնաբանություն 2389 դիտում

«Մաթեմատիկան և Աստծո գոյությունը» գիրքը գրել եմ որպես նպատակ ունենալով ապացուցել, որ «մաթեմատիկական մտքի ճշգրտությունն ու Աստծո հանդեպ [քրիստոնեական] խորը հավատքը կարող են համերաշխ կերպով գոյություն ունենալ միատեղ»: Գիտությունն ու քրիստոնեական կրոնը «համատեղ գոյություն ունեն բազմաթիվ գիտնականների մոտ, և երկու իրականությունները ո՛չ միայն համաձայնվում են միմյանց, այլ մինչև իսկ՝ փոխադարձաբար արգասավորում են միմյանց: […] Ուզում եմ նաև հասկացնել, թե ինչպես – գիտության և հավատքի միջև անհամատեղելիություն լինելուց շա՜տ հեռու – առաջինը (և, ի մասնավորի, մատեմատիկան) կարող է համոզիչ թելադրանքներ, ինտուիցիաներ ընձեռել, որոնք հավատացյալին օգնում են ամրապնդելու սեփական հավատքը: […] Կոնկրետ կերպով, ես իմ հավատքն ապրում եմ մաթեմատիկոսի իմ գիտական աշխատանքի հետ համատեղ, այս հարցում օգնություն ստանալով Աստծո ներկայությունից, որը կենդանի կերպով զգում եմ իմ ներսում և որն ինձ երբեք չի լքել»:

A. AMBROSETTI, La matematica e l’esistenza di Dio [Մաթեմատիկան և Աստծո գոյությունը], Lindau 2009, pag. 10-12, 77.

Անտոնիո Ամբրոզետտին (ծնվ. 25 Նոյեմբեր 1944) իտալացի մաթեմատիկոս է և ակադեմիական գործիչ:

Աղբյուրը՝  Գիտություն և Հավատք

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ