Գլխավոր ՀոգևորԱռակներ Նեղ ճանապարհը (առակ)

Նեղ ճանապարհը (առակ)

by admin
0 մեկնաբանություն 1232 դիտում

Անտառում երկու փայտահատ մոլորվում են, բայց ի վերջո գտնում են այն արահետը, որը տանում է դեպի մոտակա բնակության վայրը, սակայն հասնում են մի վարարած գետի, որն անցնելու համար պետք է քայլեն գերանի վրայով:

Առաջինն առանց վախենալու, հավասարակշռությունը պահելով, քայլում է գերանի վրայով և անցնում մյուս ափը:

Մյուսը նույնպես փորձում է անցնել, բայց ընկնում է գետը և օգնություն կանչում:

Ընկերը օգնում է նրան գետից դուրս գալ: Թրջված փայտահատը սրթսրթալով ասում է.

-Ինչպե՞ս կարողացար անցնել, իսկ ինքս՝ ձախողվեցի:

Փրկարարը պատասխանում է.

-Դու սովորել ես լայն ու ընդարձակ ճանապարհներով քայլել, իսկ ինքս՝ նեղ ու դժվարին ուղիներով անցնել: Եվ երբ փորձությունը վրա հասավ, փրկության ափն առանց աջ ու ձախ շեղվելու անցա:

«Մտեք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով։ Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ. 7.13-14):

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ