Գլխավոր ՀոգևորԱռակներ Ոսկյա զարդեր (առակ)

Ոսկյա զարդեր (առակ)

by admin
0 մեկնաբանություն 1896 դիտում

Բախտ որոնող մի գորգագործ Աստծուց խնդրում է, որպեսզի իրեն մի ընկեր ուղարկի, ով արևելյան մեծ շուկայում կարող է օգնել թանկարժեք զարդեր գնել: Հանդիպում է մի արհեստավորի, ով պատրաստակամ խորհուրդներ է տալիս և առաջարկում իր ծառայությունները, սակայն գորգագործն ասում է, թե դու լավ ընկեր ես, բայց ինքը ցանկանում է ընկերակից լինել այն վաճառականին, որը գեղեցիկ, հիասքանչ ոսկյա զարդեր է վաճառում: Երբ մի վաճառականի զմայլված հարցնում է, թե ով է պատրաստել վաճառասեղանին դրված թանկարժեք զարդերը, քանի որ երազել է այդպիսի զարդեր ունենալ, վաճառականը պատասխանում է, թե այն արհեստավորը, ում Աստված ուղարկել էր քեզ մոտ: Գորգագործը շրջվում է, սակայն արևելյան մեծ շուկայում բազմաթիվ մարդկանց մեջ այլևս չի կարողանում գտնել այդ արհեստավորին:

Ում տրվում է և ով շարունակում է անմիտ լինել, Աստված նրանից վերցնում է և մեկ ուրիշին տալիս:

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ