Գլխավոր Հոգևոր Սբ. Գրիգոր Տաթևացի

Սբ. Գրիգոր Տաթևացի

by admin
0 մեկնաբանություն 2644 դիտում

Սբ. Գրիգոր Տաթևացին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն սրբերից է:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սբ. Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Մեծ պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը։ Աստվածաբան է, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, դասախոս, րաբունապետ։ Սբ. Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից։ Նրա անվան հետ է կապվում Տաթևի համալսարանի համաժողովրդական մեծ անունը։ Տաթևացու գրավոր ժառանգությամբ առ այսօր ուսանում և քարոզում են Հայոց Եկեղեցու վարդապետները։ Նրա բազմաթիվ գրքերից պահպանվել են «Գիրք հարցմանցը», «Ոսկեփորիկը», «Ամառան» և «Ձմեռան» կոչվող քարոզագրքերը, մեկնություններ և այլ աշխատություններ, ինչպես նաև նրա նկարագրած երկու Ավետարանները։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ