Գլխավոր Հոգևոր Մաթեմատիկան դա մի ավանդություն է, Եկեղեցու նման. Լորան Լաֆֆորգ, ֆրանսիացի աշխարհահռչակ մաթեմատիկոս

Մաթեմատիկան դա մի ավանդություն է, Եկեղեցու նման. Լորան Լաֆֆորգ, ֆրանսիացի աշխարհահռչակ մաթեմատիկոս

by admin
0 մեկնաբանություն 132 դիտում

«Որպեսզի գիտությունը կարողանար տարածվել արդի աշխարհում, հարկավոր էր կարևոր համարել մատերիան: Ինձ թվում է, որ դա քրիստոնեությանը սերտորեն կապված հասկացողություն է: Սա իմ վարկածն է, բայց ես կարծում եմ, որ մատերիայի հանդեպ արհամարհանքը քրիստոնեական չէ: Մի բան, որ նկատում եմ իմ մաթեմատիկոս ու ֆիզիկոս գործընկերների վերաբերյալ, այն է, որ ես նրանցից ավելի մատերիալիստ եմ: Միմյանց հակադիր երկու փորձություններ կան. մի կողմից մատերիայի մերժումն է, այսինքն՝ իդեալիստական փորձությունը. մյուս կողմից, տիեզերքի մաթեմատիկական մեկնաբանության վրա հիմնված արդի գիտությունը դեն նետելն է: Որոշ տեսանկյունից դիտված, ամեն բան ավելի պարզունակ կլիներ, եթե աշխարհը միայն մաթեմատիկական կառույց լիներ, կամ եթե մաթեմատիկան ոչ մի կապ չունենար ֆիզիկական աշխարհի հետ: Իրականությունն այն է, որ մատերիան ենթարկվում է մաթեմատիկական օրենքներին, բայց այդ օրենքների հետ չի նույնանում: Իսկ սա մի խորհուրդ է: Ինքնըստինքյան, ֆիզիկական աշխարհի հետ ունեցած մաթեմատիկայի հարաբերությունը մնում է իբրև մի խորհուրդ: Մաթեմատիկան դա մի ավանդություն է, Եկեղեցու նման. ենթադրում է մի կենդանի ավանդում, և հետևաբար՝ կիրառվում է մի համայնքի ներսում»:

Լորան Լաֆֆորգ

ֆրանսիացի աշխարհահռչակ մաթեմատիկոս

Գիտություն և Հավատք

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ