Գլխավոր Ընդհանուր Հայի ուժը սիրո եռամիասնության մեջ է

Հայի ուժը սիրո եռամիասնության մեջ է

by admin
0 մեկնաբանություն 1922 դիտում

Քրիստոնեական համակեցության գլխավոր գաղափարները՝

Սեր, ազատություն, միություն

Սեր առ Աստված, սեր առ ընկերդ, սեր առ հայրենիքդ: Հայի ուժը սիրո այս եռամիասնության մեջ է, որի պտուղը Մեծ Հայքն է: Սա նշանակում է, որ հայ մարդն առաքելություն ունի վերականգնելու Մեծ Հայքը: Սա նշանակում է, որ հայ մարդն առաքելություն ունի ձևավորելու հզոր բանակ և ավելի ամուր պիտի դարձնի իր բարեկամ երկրների հետ ռազմաքաղաքական դաշինքը: Հայը միշտ պիտի հիշի, որ իր երակներում հոսում է Հայկ նահապետի, Արամ Աշխարհակալի, Տիգրան Մեծի արյունը: Սա հայը պիտի միշտ հիշի և պիտի շենացնի ու վերադառնա իր երկիրը՝ Մեծ Հայք: Սա հպարտություն չէ, սա արժանապատվություն է: Հպարտությունը հիմարության դուստրն է, իսկ արժանապատվությունը՝ սիրո:  Սիրո եռամիասնության մեջ հայը կարող է վերածնել Մեծ Հայքը և աշխարհում վերականգնել իր երբեմնի արժանապատիվ, համաշխարհային առաքելությունը:

Սերը համամարդկային է, սերն այն միակ լեզուն է, որով կարող ես խոսել աշխարհի բոլոր ազգերի հետ: Սերը նաև ստեղծագործելու, արարելու լեզուն է: Այն հոգեհարազատ է, հատուկ է հայ ազգին, և համապատասխանում է հասարակության ներդաշանակ կառուցվածքի զարգացմանը: Ստեղծագործելն ու արարելը գործակից է դարձնում մեզ Արարչին: Սա է այն ուղին, որի միջոցով կարող ես ստեղծել նորն ու նորարարությունը՝ զարդարված երկնային հավերժակցությամբ, երբ բացվում է հոգուդ աչքը՝ միտքը (Մատթ. 6.22-23), երբ դառնում ես նոր մարդ (Եփես. 4.22-24):

Քրիստոնեական Խաչը սիրո խորհրդանիշն է, որը միահյուսում է միմյանց աշխարհի չորս կողմերը: Հայ ժողովուրդը պետականորեն առաջինը ստանձնեց Սիրո առաքելությունը: Եվ ներկա ժամանակները թելադրում են, որ հայ ժողովուրդը կրկին վերականգնի այդ առաքելությունը: Այն իսկության մեջ հոգևոր բովանդակություն ունեցող համաշխարհային, քաղաքակրթական առաքելություն է:

Հետևաբար, Հայոց դրոշի վրա պիտի պատկերված լինի նաև քրիստոնեական խաչը՝ իբրև կոչում առաջին քրիստոնյա պետության և քաղաքակրթական համամարդկային առաքելության:

Հովհաննես Մանուկյան

NIP/National Information Platform

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ