Գլխավոր Ընդհանուր Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում Ա դաշինք կնքեց ոչ թե Արևմուտքի, այլ Արևելքի հետ՝ Կիլիկիայի արտաքին անվտանգությունը պահպանելով

Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում Ա դաշինք կնքեց ոչ թե Արևմուտքի, այլ Արևելքի հետ՝ Կիլիկիայի արտաքին անվտանգությունը պահպանելով

by admin
0 մեկնաբանություն 1922 դիտում
Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում Ա դաշինք կնքեց ոչ թե Արևմուտքի, այլ Արևելքի՝ այս դեպքում մոնղոլների հետ և պահպանեց Կիլիկյան Հայաստանը: Առհասարակ Հեթումյանների տոհմը ծագումով Արցախից էր: Իսկ հետագայում Արևմուտքի վրա հույս դնելը ցույց տվեց, թե ինչով ավարտվեց Կիլիկյան Հայաստանի ընթացքը… Պատմությունը շարունակաբար կրկնվում է, բայց այդպես էլ մեր հասարակության մի մասը պատմությունից դասեր չի քաղում…
1254 թվականին Կարակորումում կնքված մոնղոլա-հայկական խաղաղության, բարեկամության ու փոխօգնության պայմանագիրը բաղկացած էր հինգ գլխավոր կետերից՝
Կողմերը պայմանավորվում էին պատերազմի ժամանակ միմյանց օգնել: Կիլիկյան Հայաստանը օգնում է մոնղոլներին Միջագետքը, Սիրիան ու Պաղեստինը գրավելու գործում, իսկ մոնղոլները պարտավորվում են պաշտպանել Կիլիկյան Հայաստանն Իկոնիայի, Եգիպտոսի և շրջակա իսլամադավան մյուս պետությունների հարձակումներից:
Միմյանց միջև հաստատվում են հավերժական բարեկամություն և խաղաղություն:
Առանց Կիլիկյան Հայաստանի պետության համաձայնության ու պահանջի, մոնղոլական զորքն ու պաշտոնյաները իրավունք չէին ունենում անցնելու Կիլիկյան Հայաստանի սահմանները:
Նախկինում Հայոց պետությանը պատկանած այն հողերը, որոնք այդ ժամանակ գտնվում էին Մոնղոլիայի տիրապետության տակ, վերադարձվում էին Հայաստանին:
Մոնղոլիան իր կայսրության ամբողջ տարածքում հայոց եկեղեցուն շնորհում էր անձեռնմխելիություն և բոլոր տեսակի հարկերից ազատման արտոնություններ:
Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ