Գլխավոր Գրադարան Հայ ականավոր ռազմական գործիչ, հայկական բանակի գեներալ-մայոր, Սարդարապատի ճակատամարտում հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար Քրիստափոր Արարատյան

Հայ ականավոր ռազմական գործիչ, հայկական բանակի գեներալ-մայոր, Սարդարապատի ճակատամարտում հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար Քրիստափոր Արարատյան

by admin
0 մեկնաբանություն 96 դիտում

Քրիստափոր Գերասիմի Արարատյան (անունը ի ծնե՝ Խաչատուր Կարապետի Արարատյան) (հունիսի 18, 1876, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն – դեկտեմբերի 10, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ, հայկական բանակի գեներալ-մայոր, Սարդարապատի ճակատամարտում հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար։ Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ ռազմական նախարար, անկուսակցական։ 1937 թ-ին գնդակահարվել է որպես «ազգի թշնամի»։ Արդարացվել է հետմահու։

Սարդարապատի ճակատամարտի ժամանակ Արարատյանը եղել է Սարդարապատում հրետանու հրամանատարը, իսկ նրա ղեկավարած ստորաբաժանումը գերի է վերցրել զինվորների մի ամբողջ վաշտ՝ կազմված թուրք ու գերմանացի զինվորներից։ Մոտենալով գերևարված վաշտին իր նժույգով՝ Արարատյանը լսել է վաշտի հրամանատարի զեկույցը կազմի մասին ու հրամայել շրջվել ու բացել կրակ թուրքերի ուղղությամբ։

Թուրքական 9-րդ հետևակային բրիգադի հրամանատարը իր նամակում հրամանատարությանը գրում է.

Ձեր Գերազանցություն,
Պատիվ ունեմ ձեզ տեղեկացնելու հետևյալի մասին. Բաշ-Ապարանում երկու օր առաջ սկսած հարձակումը ի սկզբանե հաջող չէր, քանի որ գյավուրները հավաքել էին զգալի ուժեր այնտեղ… Ավելին հայերը ունեին փայլուն լեռնային հրետանու ուժեր, ես չգիտեմ ով է հրամանատարը, բայց կրակում էին նրանք առանց վրիպումը։ Նա, Ալլահի կողմից անիծվածը, վերացրեց մեր հրետանին ու մի շարք ծանր տեխնիկա, ինչպես նաև լուրջ վնաս հասցրեց մեր հետևազորին:

Հայկ Բժշկյանցը նշում է. «Հրետանու նախկին գեներալ Քրիստափոր Գերասիմի Արարատյանը՝ անկախ, սրամիտ, նկարային գեղեցկությամբ, հաջողակ, սեփական գինը իմացող, հայտնի է ոչ միայն բանակում, այլ ողջ Հայաստանի տարածքում։ Նա իհարկե ունի բազմաթիվ նախանձողներ ու չարակամներ, մանավանդ այն մարդկանց շրջանում, ովքեր կարծում են, որ աշխատավորական-գյուղական ծագումը բարձր պաշտոններ ստանալու նախապայման է» ։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ