Գլխավոր ՀոգևորԱռակներ Տառապանք (առակ)

Տառապանք (առակ)

by admin
0 մեկնաբանություն 2447 դիտում

Մտագոհ ծառան մոտենում է իշխանի մահճակալին, ով հիվանդությունից տառապում էր և դժգոհելով ու բողոքելով ասում.
-Ինչ անարդար է վարվում Աստված: Ինչո՞ւ է այդքան ցավ ու տառապանք պատճառում Ձեզ: Չէ՞ որ այդքան առատաձեռնորեն նախօրոք ինձ վարձատրեցիք և աշխատանք պարգևեցիք:
Իսկ իշխանը, ներքին խաղաղությամբ և ուրախությամբ լցված, գոհություն է հայտնում Աստծուն` պատասխանելով.
-Փառք քեզ Տեր Աստված, Փառք Քեզ: Երկար ժամանակ պահանջվեց, որ հասկանամ, թե այս ամենն ինչ է: Թեև լավ վարձատրում եմ իմ աշխատողներին, հատկապես նոր ծառաներին, բայց ես դաժանությամբ վարվելու հակում ունեմ: Եվ իմ նոր ծառաներին դաժանորեն մտրակում եմ: Այսօր քեզ մտրակելու օրն էր: Բայց Աստված տվել է ինձ այս տառապանքը, որպեսզի ձերբազատվեմ այդ դաժանությունից ու այլևս այդպիսի բան չանեմ:
Ծառան սոսկում է այդ խոսքերից և նույնպես գոհություն հայտնում.
– Փառք քեզ Տեր Աստված, փառք Քեզ:

Հիմնականում ի՞նչ է հիվանդությունը` կանխարգելում, սահմանափակում, մաքրում: Ինչի մեջ, որ մարդն է ծուլանում ու ջանք չի թափում, դրա փոխարեն հիվանդությունն է իրագործում: Եվ երբ մարդն ազատվում է տվյալ մասնավոր մեղքից, դրա համար գործող հիվանդությունն էլ այլևս անելիք չի ունենում և հեռանում է…

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ