Գլխավոր Արցախ Արցախյան և Սյունյաց հերոսական դրվագներ

Արցախյան և Սյունյաց հերոսական դրվագներ

by admin
0 մեկնաբանություն 2666 դիտում

Զտարյուն հայը երբեք չի ընկճվի, չի հաշտվի իր հայրենի հողի կորստի հետ

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում թշնամու դեմ հաղթական հերոսական շատ դրվագներ է ունեցել: Մեկ անգամ ևս վերհիշենք հայ ազատագրական պայքարի հերոսական դրվագներից՝

Հիշե՛նք և լա՛վ հիշենք ու անցյալի այդ հերոսական դրվագներից ուժ ու կորով ստանալով՝ նորից հաղթական տեր դառնանք մեր սրբազան հայրենիքի բռնազավթված տարածքներին:

Սյունիք: 1722թ. Դավիթ Բեկը հաստատվեց Շինուհայր ավանում և իր շուրջը համախմբեց տեղի զինված ուժերը: Աչքի ընկած զորականներից Մխիթարին նշանակեց զորքերի սպարապետ: Հայկական զորախմբերը 1722թ. աշնանը առաջին հաղթական մարտն ունեցան ջեվանշիր քոչվոր ցեղերի դեմ: Հաջորդը՝ Չավանդուրի մոտ ջախջախեցին թշնամուն: Չորս հազարանոց թշնամու կայազորը գլխովին ջախջախեցին և գրավեցին Զևայի անառիկ ամրոցը, ինչպես նաև Որոտնա բերդը:

1726թ. թուրքական բանակները շարժվեցին դեպի Սյունիք, փորձելով գրավել այն և վերջ տալ հայկական իշխանությանը: 1727թ. Հալիձորի մատույցներում հայկական ուժերը գլխովին ջախջախեցին օսմանյան բանակը, իսկ հաջորդ հաղթանակը հայերը տոնեցին Մեղրիում: Սյունիքը երբեք չընկճվեց թշնամու դեմ, մնաց անառիկ ու հաղթական:

Արցախ: 1720-ական թթ.-ի Արցախի ազատագրական պայքարի ոգեշնչողը և կազմակերպիչը Գանձասարի հայոց կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանն էր: Ինչպես Սյունիքում, այնպես էլ Արցախում թուրքական զորքերը հանդիպեցին համառ դիմադրության: 1725թ.-ի մարտին թուրքական երեք զորամաս, մոտ 6.000 հազար թուրք զինվորներ մտան Արցախի հայկական գյուղերը: Հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհներով լիովին ոչնչացրեցին նրանց: Թուրք երկու փաշաները սպանվում են, իսկ երրորդին գերի վերցնում: 1726թ. թուրքական բանակը պաշարում է Շուշին: Ութօրյա մարտերից հետո թուրքերը կորցնելով ութ հարյուր զինվոր նահանջում են և վերադառնում են Գանձակ:

1826թ. հուլիսի 26-ին այս անգամ պարսկական զորքն է պաշարում Շուշին: Շուշիի հերոսական պաշտպանությունը տևում է 47 օր: Պարսիկները չկարողանալով գրավել բերդը նահանջում են: 1826թ. սեպտեմբերի 3-ին հայազգի գեներալ Վ. Մադաթովի երկու հազարանոց ջոկատը պարտության է մատնում Աբաս-Միրզայի տասը հազարանոց զորքին: Հաղթում են նաև Գանձակի ճակատամարտում:

NIP/National Information Platform

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ