«Սա ինքնանպատակ չէ և ոչ էլ քմահաճույք է: Արցախի ժողովուրդն արդեն գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնավարությունն Ադրբեջանի կազմում: Գիտի հստակ դեմոգրաֆիկ ցուցանիշներով, խտրական քաղաքականությամբ, որն իրականացրել է Խորհրդային Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական բնակչության թվաքանակն աճում էր, հայկական բնակչության թվաքանակը՝ նվազում: Արցախցիներին ադրբեջանական կենցաղն էր պարտադրվում: Մենք բազմիցս նշել ենք, որ չենք լինի Ադրբեջանի կազմում: Ով էլ, ինչ էլ ընդունի, մենք Ադրբեջանի կազմում չենք լինի»,- ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում:
Օմբուդսմենն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը չի ընդունի նման փաստաթուղթը, եթե այն իրականություն դառնա:
«Չի ընդունի: Եթե կյանքից կտրված որոշում ընդունվի, չեն կարող պարտադրել»,- հավելել է Օմբուդսմենը:
Ստեփանյանը նկատել է, որ հանդիպումների արդյունքներով նրա մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներմուծմամբ առաջ է քաշվում Ադրբեջանի կազմում լինելու տարբերակը:
Աղբյուրը՝ www.news.am