Գլխավոր Աշխարհ Սպասում ենք նաև Թուրքիայի՝ նրա տարածաշրջանային առաջնորդության ներգրավմանը. Տոյվո Կլաար

Սպասում ենք նաև Թուրքիայի՝ նրա տարածաշրջանային առաջնորդության ներգրավմանը. Տոյվո Կլաար

by admin
0 մեկնաբանություն 250 դիտում

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհներին․

«ԵՄ–ը երկարատև հեռանկարով ներգրավված է Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության գործում։ Խաղաղությունը հնարավոր է։ Նպատակները պետք է լինել՝ խոսելու իրար հետ և կայուն համագոյակցության հասնելու համար՝ սահմանազատման ու սահմանագծմամբ, սահմանների ճանաչմամբ։ Այն նաև պետք է ներառի ու ապահովի սահմանների ապաշրջափակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ՝ Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանին։ Բացի ԵՄ ներգրավվածությունից՝ մենք սպասում ենք նաև Թուրքիայի՝ նրա տարածաշրջանային առաջնորդության ներգրավմանը։ Անկարան կարող է ուժեղ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցուղիների բացման և տարածաշրջանում իր գերակա ուժի դերը հաստատելու համար», – նշել է Կլաարը։

Աղբյուրը՝  www.auroranews.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ