Հոկտեմների 20-ին Պետդումա են ներկայացվել օրինագծեր, որոնք, ի թիվս այլ բաների, նախատեսում են ԶԼՄ-ներում, կինոյում, համացանցում և գրքերում «ԼԳԲՏ քարոզչության» ամբողջական արգելք։ Համահեղինակ են դարձել 450 պատգամավորներից 390-ը, այդ թվում՝ բոլոր խմբակցությունների ղեկավարներն ու ստորին պալատի փոխնախագահները։ Օրենքով արգելվելու է այն տեղեկատվության տարածումը, որը դրական լույսի ներքո ցուցադրում է ոչ ավանդական հարաբերությունները: Այժմ «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելված է միայն երեխաների շրջանակներում:
Պետդումա է ներկայացվել երկու օրինագիծ, որոնք ուղղված են Ռուսաստանում «ԼԳԲՏ քարոզչության» ամբողջական արգելմանը։ Այս առումով ստորին պալատի տվյալների բազայում ավելացվել են փաստաթղթեր՝ առաջին և երկրորդ:
Աղբյուրը՝ https://www.forbes.ru/