Գլխավոր Ընդհանուր Ազատություն և արժանապատվություն

Ազատություն և արժանապատվություն

by admin
0 մեկնաբանություն 1010 դիտում

Սեփական կամքն ուղղորդելու՝ մարդու կարողությունը նրա բնավորության կարևոր յուրահատկությունն է, որը շահեկանորեն տարբերվում է նրա մյուս արժանիքներից: Այդուհանդերձ, «ազատության բարձրագույն արժեքը ոչ թե բարու և չարի միջև ընտրություն կատարելու բուն կարողությունն է, այլ բարու ընտրությունը, երբ մարդ թույլ է տալիս, որ Աստվածային բարիքը մուտք գործի իր անձնական մարդկային ազատության տարածք (ըստ որում, հարկադիր ընտրության պարագայում, կորսվում է բարոյական արժեքը), երբ իր կյանքում տեղ է տալիս Աստծուն: Հետևապես, մարդու՝ իր արժանապատվությանը վերադառնալու գործում ամենակարևորը նրա կամքի ուղղվածությունն է: Իր ազատության շնորհիվ մարդն ընտրության հնարավորություն ունի հետևելու բարուն կամ՝ կորցնելու իր արժանապատվությունը» (հմմտ. Գաղ. 5. 13):
«Բարոյական ինքնավարություն» բնորոշման տակ հանդես բերվող) անձի ազատությունը կամ ազատության ապահովումը ամենևին էլ չի նշանակում (ճիշտ և ճիշտ) բարու, գեղեցկի, արդարության կամ օգտակարության ընտրություն: Ընդհակառակը՝ մարդակենտրոն մոտեցումները հանգեցրել և հանգեցնում են այլոց (և իբրև կանոն՝ մեծամասնության) իրավունքների զանցմանը, մեղքի առատացմանն ու բարոյական կատարելագործումից խուսանավմանը: Ուրիշ խոսքով՝ բարին չարից դարբերելու չափորոշիչը, էության մեջ, ձևավորվել է կրոնական ավանդույթի վրա:
Մարդու իրավունքների ժամանակակից հայեցակարգի կենտրոնական հասկացությունը «մարդկային արժանապատվությունն» է: Մարդու արժանապատվությունը իրավունքների և ազատությունների գլխավոր շարժառիթն ու արդարացումն է: Այս կամ այն իրավունքն ու ազատությունը ձևավորվում է հենց մարդկային արժանապատվությունը պաշտպանելու համար:
Գործել իր արժանապատվությանը համապատասխան՝ նշանակում է վարվել զբաղեցրած դիրքից բխող կանոններին և պարտականություններին համեմատ: «Արժանապատվություն» բառն ինքը նշանակում է այն, «ինչը արժանի է հարգանքի և պատվի, և այն, ինչը մեծ նշանակություն և արժեք ունի»: Այսպիսով, այդ բառի մեջ համադրված են երկու իմաստներ: Առաջին իմաստով՝ նշանակում է, որ ցանկացած սուբյեկտ արժեք ունի: Երկրորդ իմաստով՝ սուբյեկտի կյանքի համապատասխանություն այդ արժեքին… Մարդու արժեքը քրիստոնեական մշակույթի մեջ անխախտ և օբյեկտիվ է:»

Հմմտ. ,,Կիրիլ Պատրիարք, Ազատություն և Պատասխանատվությունՙՙ, Ս. Էջմիածին, 2009:
Եզնիկ Կողբացի «Եղծ աղանդոց », Երևան, 1970 թ:
Հովհան Որոտնեցի, ,,Մեկնողական-իմաստասիրական ճառերՙՙ, էջմիածին, 2009:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ