Գլխավոր Լրահոս ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏԸ ԱՆԻՆՔՆԱՍԵՐՆԵՐԻ ԽՄԲԱԿԻ ՀԻՄՔՆ Է

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏԸ ԱՆԻՆՔՆԱՍԵՐՆԵՐԻ ԽՄԲԱԿԻ ՀԻՄՔՆ Է

by admin
0 մեկնաբանություն 1560 դիտում

Հայոց ազգային գաղափարախոսության նպատակը հայ ժողովրդի գոյապահպանումն է ու բնականոն զարգացումը: 
©️Լենդրուշ Խուրշուդյան
Այս դասագրքային միտքը գիտեն բոլորը, սակայն մեզանից քչերն են ՄՏԱԾՈՒՄ դրա իրացման ճանապարհների մասին:
Հենց իրացման մեխանիզմների բացակայությունը բերում է ազգային արժեհամակարգի դեֆորմացման, ինքնապահպանման բնազդի վերացման, որը ծնում է անիքնասերների այն խմբակը, որը այսօր կառավարում է Հայաստանը:
Ազգի գոյապահպանման առաջին հիմնապայմանն անկախ, ամբողջական հայրենիքի առկայությունն է, երկրորդը՝ անկախ պետականության առկայությունը, երրորդը՝ ազգային մշակույթի համակարգի առկայությունը. ազգային մշակույթն ազգային դաստիարակության հիմնական լծակն է: Առանց ազգի հայրենիք չկա, առանց հայրենիքի՝ ազգ:
– Հայրենիքի բովանդակությունը հողն է, ձևը՝ ազգային մշակույթը:
– Առանց ազգային մշակույթի ազգային Հայրենիք չկա:
– Հողն ազգերի հայրենիք է դառնում ազգային մշակույթով:
Հենց այս դիտանկյունից երևում է, որ մեր հիմնական խնդիրները բխում են մշակույթի այլանդակումից, իսկ վերջերս նաև Մշակույթի նախարարության վերացումից:
Ի՞նչ է սա նշանակում. պետությունը չի կարևորում մշակույթի դերը ազգային դաստիարակության հարցում, հետևաբար՝ ազգային մշակույթը չի հանդիսանում պետության հետաքրքրության առանցք:
Այստեղ էլ ձևավորվում ազգային գաղափարախոսական անջրպետը:

Ի՞նչ է հայրենիքը:
Հայ ժողովուրդն ունի մեկ Հայրենիք՝ Հայկական լեռնաշխարհը, որի տարբեր մասերը բռնազավթել են այլ պետություններ: Հետևաբար հայոց ազգային գաղափարախոսության հիմնական նպատակը Հայրենիքի կորցրած տարածքների ազատագրումն է:
Հայ ժողովուրդը, եթե կամենում է գոյատևել, պարտավոր է ազգի, հայրենիքի, մշակույթի և անկախ պետականության գաղափարները դարձնել ազգային դաստիարակության առանցք: Հրաժարումն այդ գաղափարների քարոզչությունից համազոր է ինքնասպանության: (©️Լենդրուշ Խուրշուդյան)
Այս պնդումը ծնում է Մոնթեի հայտնի միտքը՝ Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…
Անկախ հայրենիքը և պետականությունը պետք է լինեն յուրաքանչյուր հայի բարձրագույն գաղափարը:
Հայը Հայրենիքից կտրվելը պետք է համարի ողբերգություն:
Ապրում և գոյատևում են այն ժողովուրդները, որոնք անձնազոհաբար պայքարում են իրենց հայրենիքի անկախության համար: Կռվելով՝ ժողովուրդը հայրենիք է պահում, փախչելով՝ կյանքն է պահպանում, բայց կորցնում է հայրենիքը, որը դնում է իր և իր ժառանգների՝ որպես հայի, կործանման սկիզբը:
Հայրենիքը հավերժ ազգային-պատմական կատեգորիա է: Սերունդների պայքարով է ապահովվում ազգի և հայրենիքի հավերժությունը: Հայրենասիրության մարումն անխուսափելիորեն հանգեցնում է հայրենիքի և ազգի ոչնչացմանը:
Պետք է վերաիմաստավորենք Արցախյան 1-ին պատերազմը՝ հասկանալով, որ հենց Արցախում հայ ժողովուրդը ձեռք բերեց իր Անկախ լինելու իրավունքը, սակայն իրավական դաշտում այն չամրագրեց, քանի որ ժամանակի մտածողները Ակախության շարժումը վերածեցին Ղարաբաղյան շարժման՝ ազգային գաղափարախոսական հենքը փոխարինելով լոկալ հետխորհրդային տարածքային կոնֆլիկտով: 

Աղբյուրը՝ Արսեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ