Գլխավոր Ընդհանուր Ազգերը պետություն ձևավորում են շարժումների շուրջ

Ազգերը պետություն ձևավորում են շարժումների շուրջ

by admin
0 մեկնաբանություն 1329 դիտում

Շարժումն ենթադրում է անընդհատ անտեսանելի գործընթաց, որը տեսք չունի, ըստ էության, շարժումը հոգի է, որի գործնեության արդյունքը դրսևորվում է միմիայն մարմնում:
Հայոց պետականության հոգին Արցախյան շարժումն էր:
Եթե ետ նայենք, պետք է ընդունենք, որ Հայաստանի 3-րդ Հանրապետության ձևավորման հիմքը խոցելի է եղել ի սկզբանե:
Եթե դեռևս 1988 թվականին թափ առած շարժումը լիներ Անկախության շարժում, ապա մենք կունենայինք այսօր այլ իրականություն:
Հեռու եմ այն մտքից, թե Արցախը պետք էր մոռանալ ու ուրանալ, ԵՐԲԵՔ:
Սակայն Անկախության շարժման պարագայում Հայոց պետականության համար Արցախը կլիներ ոչ թե գոյաբանական, այլև զարգացման առանցք:
Հիշենք, մինչև 2018 թվականը Արցախի «պատճառով» Հայաստանի հետ խոսում էին Ռուսաստանը, ԱՄՆ, Եվրոպան: Իրանը, թեև ճանաչում էր թշնամի երկրի տարածքային ամբողջականությունը, սակայն զգուշավորություն էր ցուցաբերում տարբեր միջոցառումների վերաբերյալ կարծիք արտաբերելուց:
Այսօր մեզ հետ չեն խոսում:
Հիմա Երևանի փողոցներում (հուսով առաջիկայում նաև ողջ Հայաստանում) ձևավորվել է իրական շարժում:

Շարժումն ենթադրում է անընդհատ անտեսանելի գործընթաց, որը տեսք չունի, ըստ էության, շարժումը հոգի է, որի գործնեության արդյունքը դրսևորվում է միմիայն մարմնում:

Շարժումը հոգի է, մարմին է փնտրում:

Այսօր շարժումը հստակ ձևակերպել է. առանց թուրքի «բարյացակամության» հայը ի վիճակի է պետություն ունենալ ու զարգանալ:

Շարժումը նաև սահմանում է զարգացման տեսլականը. «Արցախը պետք է լինի հայկական»:

Փաստենք, որ այս թեզերը սերում են հենց Նժդեհի աշխատությունններից:

Թվում է, թե այս թեզերը բոլոր հայերինն են, սակայն դա այդպես չէ:
Այս թեզերը Սերգոյի բարեկեցությունը համազգային շահից վեր դասող կոնցեպտը քարոզող, հայրենասիրությունն ու ազգային գաղափարախոսությունը հեգնող խավերինն ու հայերինը չեն:

1988 թվականի շարժման մարումը գեներացված ոգու ոչ ճիշտ մարմնում տեղավորման հետևանքն է:

Այսօր Երևանի (ու ոչ միայն) փողոցներում Նժդեհի 20րդ դարասկզբին ձևակերպված մտքերը պայքարում են 20րդ դարավերջին Տեր Պետրոսյանի առաջ քաշած քաղաքագիտական թեզերի դեմ:

Այո, մենք ընտրում ենք այս թեզերի միջև:

Այո, շուրջ 30 տարի հայ քաղաքագիտական մտքի հիմնահոր մտքերը կասկածի տակ են առնվել 3-րդ Հանրապետության հիմնադիր նախագահի կողմից:

Մենք հիմա կնտրենք, թե որ «մարմնում» կտեղավորենք այսօրվա շարժման հոգին:
Հենց այս ընտրությունն է որոշիչ լինելու աշխարհում մեր վաղվա տեղի համար՝ ազգային պետություն, թե ազատական պայմանական միավոր:

Աղբյուրը՝  Արսեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ