Գլխավոր ԼրահոսLifestyle Այլևս չեմ կարող (առակ)

Այլևս չեմ կարող (առակ)

by admin
0 մեկնաբանություն 2999 դիտում

Մի մարդ խելակորույս արագությամբ մոտենում է ծովափին գտնվող բարձրաբերձ ժայռի գագաթին` ինքն իրեն ասելով.

– Այլևս չեմ կարող…, այլևս չեմ կարող ապրել մեղքերի բեռից ու ծանրությունից ու այսքան անհաջողություններից…

Ժայռի գագաթին տեսնում է Հիսուսին` փոքրիկ քարեր նետելիս ծովի մեջ:

Մարդը, հետաքրքությունից դրդված, հարցնում է.

– Նախքան ինձ ցած նետելը այս ժայռից, Տեր Հիսուս, կուզենայի իմանալ, թե ինչո՞ւ ես քարեր նետում ծովի մեջ:

Հիսուս պատասխանում է.

– Ցանկանում եմ ծովը քարերով լցնել և ժայռին հավասար դարձնել, որպեսզի չկարողանաս քեզ ցած նետել այստեղից:

Մարդն ասում է.

– Բայց, Տե՛ր, Դու ամենակարող և իմաստություն պարգևողն ես, մի քանի վայրկյանում կարող ես ծովը ցամաքեցնել և ժայռին հավասար դարձնել, իսկ այսպես հազար տարի էլ անցնի, փոքրիկ քարերով ծովը նույնիսկ չի ծածկվի…

Հիսուս պատասխանում է.

– Ահա այդպես էլ Աստծո սերը, ներողամտությունը, ողորմությունը և փրկությունն այնքան անսահման են, որ մեղքերդ չեն կարող ծածկել Իմ ներողամտությունը և փրկության անսահմանությունը, որոնք միշտ քեզ կփրկեն ու կյանք կպարգևեն:

Մարդը լռելյայն գլուխը կախում է և հեռանում:

Հ. Մանուկյան

 

Հետաքրքիր մի նախագիծ երիտասարդների համար՝ Առաջնորդության և Կառավարման Դպրոց, 2021-2022թթ. ընդունելություն/LMS

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ