Գլխավոր Աշխարհ Այս տարի Թուրքիայում քանդվել է մեկ հայկական եկեղեցի, հիմնովին ոչնչացվել Վանի հայկական գերեզմանատունը. ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովի հանձնակատար Թոնի Փերքինզ

Այս տարի Թուրքիայում քանդվել է մեկ հայկական եկեղեցի, հիմնովին ոչնչացվել Վանի հայկական գերեզմանատունը. ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովի հանձնակատար Թոնի Փերքինզ

by admin
0 մեկնաբանություն 1803 դիտում

ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովն արտահերթ հայտարարության մեջ անհանգստություն է հայտնում Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վատթարացման վերաբերյալ: Թուրքիայում երբեմն նույնիսկ COVID-19 վարակի տարածման համար հաճախ մեղադրում են հայերին և հրեաներին, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովի հանձնակատար Թոնի Փերքինզը:

Նա նշել է. «Այս տարի Թուրքիայում քանդվել է մեկ հայկական եկեղեցի, հիմնովին ոչնչացվել Վանի հայկական գերեզմանը: Սրանք ահաբեկման ձևեր են, երբ ոչնչացվում են կարեւոր կրոնական եւ մշակությաին կարեւորության վայրեր»:

Թոնի Փերքինզի խոսքով, Թուրքիայում կրոնական փոքրամասնությունները, այդ թվում Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, գնալով ավելի ու ավելի են սահմանափակվում իրենց իրավունքներում:

«Կարծում եմ, վերջին շրջանում մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է թշնամանքը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայում ավելիուժգնանում: Եթե ավելի ուշադիր նայենք, կարող ենք տեսնել, որ այս հետագիծը բոլորովին լավ ընթացք չունի»,- ասել է Թոնի Փերքինզը:

Աղբյուրը՝  www.news.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ