Այցելենք առցանց Շվեյցարիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Լյուցեռն, հետևյալ հղումի միջոցով՝ Լյուցեռն: Ենթադրվում է, որ Լյուցեռնը հիմնադրվել է Հռոմեական կայսրության ժամանակ կամ էլ ավելի շուտ՝ այն վայրում, որտեղ Ֆիրվալդշտետր լճից հոսում է Ռոյս գետը: Սանկտ-Լեոդեգար իմ Գոֆ վանքը հիմնադրվել է 13-րդ դարի սկզբին, նրա մասին առաջին տարեգրային հիշատակությունը վերաբերում է 840 թվականին: Ռոյսի վրայի կամրջի միջոցով միացող վանքը և հարավում տեղակայված ագարակներից ժամանակի ընթացքում ձևավորվեց առևտրային գյուղ, որը տարածաշրջանում բավականին կարևոր դեր էր զբաղեցնում: 1178 թվականին այդ եկեղեցական համայնքը Սանկտ-Լեոդեգար իմ Գոֆ վանքից անցավ Լյուցեռնին և պատմության հենց այդ ակտն դիտվում է որպես քաղաքի հիմնադրման ակտ: Քաղաքի զարգացման համար նոր խթան հանդիսացավ Սեն Գոթարդ լեռնանցքի բացումը 1220 թվականին: Այդ ընթացքում հիմնադրվել է առաջին պարսպապատը, ամրացված աշտարակներով:
NIP/National Information Platform