Արդեն երկու տարի է, ինչ աշխարհը տառապում է համաճարակից, և շատերը հավանաբար կարծում են, որ այս ընթացքում մահերի մեծ մասը եղել է կորոնավիրուսից։ Բայց այդպես չէ:
Ինչպես գրում է The Christian Post-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի տվյալների վրա հիմնված ուսումնասիրությունները, մի քանի տարի անընդմեջ աշխարհում աբորտը եղել է մահացության հիմնական պատճառը։
Օրինակ՝ 2021 թվականին ամբողջ աշխարհում կատարվել է մոտավորապես 42,6 միլիոն աբորտ։
Համեմատության համար՝ 13 միլիոն մարդ մահացել է վարակիչ հիվանդություններից (կորոնավիրուսից՝ մոտ 3,5 միլիոն), 8,2 միլիոն մարդ՝ քաղցկեղից, գրեթե 5 միլիոն մահվան պատճառ է դարձել ծխելը, մոտ 2,5 միլիոն մահը կապված է ալկոհոլի հետ, 1,7 միլիոն մարդ մահացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետևանքով: Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է ավելի քան 1,3 միլիոն մարդ: Գրեթե 1,1 միլիոնից ավելին ինքնասպանություն է գործել։
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ 2021 թվականին աշխարհում մահացել է 58,7 միլիոն մարդ՝ չհաշված աբորտները։ Բայց այս ցուցանիշը համեմատելի է նույն ժամանակահատվածում կատարված աբորտների թվի հետ։
Աղբյուրը՝ Православие.Ru