Գլխավոր Լրահոս Աստծո արարչագործ զորությունը և էվոլյուցիայի օրենքները չեն հակասում միմյանց: Մարտին Անդրեաս Նովակ, աշխարհահռչակ կենսաբան և մաթեմատիկոս

Աստծո արարչագործ զորությունը և էվոլյուցիայի օրենքները չեն հակասում միմյանց: Մարտին Անդրեաս Նովակ, աշխարհահռչակ կենսաբան և մաթեմատիկոս

by admin
0 մեկնաբանություն 2049 դիտում

«Աստված ընտրել է Իր արարչությունը, ժամանակի մեջ տարածել բնության օրենքների միջոցով: Մարդիկ, Աստծո պատկերով ստեղծված լինելով, սկսել են հասկանալ բնության այդ օրենքների տեսանկյուններից մի քանիսը: Էվոլյուցիան կենդանի աշխարհի կազմակերպման սկզբունքներից մեկն է. Աստված այն գործածում է երկրի վրա կյանքը տարածելու համար: Աստծո արարչագործ զորությունը և էվոլյուցիայի օրենքները չեն հակասում միմյանց. Աստված գործում է էվոլյուցիայի միջոցով և դրա սկզբնապատճառն է: Առանց Աստծո, էվոլյուցիան բնավ գոյություն չէր ունենա: Միևնույն կերպ, Աստված գործածում է ձգողականությունը՝ տիեզերքի կառուցվածքը լայնամասշտաբ ծավալով կազմակերպելու համար: Առանց Աստծո, ոչ մի ձգողականություն էլ գոյություն չէր ունենա: Ո՛չ ձգողականությունը, ո՛չ էլ էվոլյուցիան մարտահրավերներ չեն քրիստոնեական հավատքի համար: Էվոլյուցիայի իսկապե՛ս գիտական մեկնաբանությունը չի հանգեցնում Աստծո դեմ փաստերի: Գիտական աթեիզմը դա մետաֆիզիկական [փիլիսոփայական] դիրքորոշում է, որը մեր տրամադրության տակ գտնվող զուտ գիտական տվյալների մեկնաբանությունից այն կողմ է անցնում»:

Մեջբերված է. Dio oggi. Con lui o senza lui cambia tutto [Աստված այսօր. Նրա հետ կամ առանց Նրա ամեն ինչ փոխվում է], Cantagalli 2010, p. 201-202

Մարտին Անդրեաս Նովակ

Ավստրիացի աշխարհահռչակ կենսաբան է և մաթեմատիկոս: Դասավանդում է Հարվարդի Համալսարանում և ղեկավարում է այդ նույն համալսարանի Էվոլյուտիվ Դինամիկաների Ծրագիրը: Ուսումնասիրում է վարակիչ հիվանդությունների դինամիկաները, քաղցկեղի գենետիկան և մարդկային համագործակցության ու լեզվի զարգացումը: Ռոբերտ Մեյի հետ գրած նրա առաջին գիրքը՝ «Virus Dynamics», 2000 թվականին հրատարակվել է Օքսֆորդի Համալսարանի կողմից: Ավստրիայի Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ է: Շահել է գիտական աշխարհում մեծապես պատվաբեր Weldon Memorial Prize, Albert Wander Prize, Akira Okubo Prize, David Starr Jordan Prize և Henry Dale Prize մրցանակները:

Աղբյուրը՝  Գիտություն և Հավատք

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ