Գլխավոր ՀոգևորԱռակներ Գործոնը (առակ)

Գործոնը (առակ)

by admin
0 մեկնաբանություն 3354 դիտում

Աշակերտը հարցնում է վանահորը.
-Տեսնում եմ ճշմարտությունը և գործում, բայց ձախողվում եմ: Ինչո՞ւ է այդպես պատահում:
Վանահայրը պատասխանում է.
-Վերցրու սղոցը և կտրիր աթոռի երեք ոտքերը, այնուհետև նստիր աթոռին:
Աշակերտն ասում է.
-Հայր Սուրբ, չէ՞ որ այդ դեպքում կընկնեմ և աթոռի հետ միասին շուռ կգամ:
Վանահայրը պատասխանում է.
-Այո՛, իրականությունն այդպիսին կլինի. այս աթոռի հետ միասին շուռ կգաս, բայց այդպես էլ ինքդ մշտապես տեսնում ես իրավիճակի մի գործոնը, և հենվում ես դրա վրա ու, բացարձակ ճշմարիտը դա համարելով, նստում երեք ոտքերից զրկված աթոռի վրա ու ցած ընկնում, ձախողվում: Նախքան գործելը մի շտապիր և ոգևորվիր, այլ խոնարհաբար դիտարկիր տվյալ իրավիճակի բոլոր գործոնները, այնուհետև գործիր: Հոգևոր խոնարհությունը մտածողության իմաստությունն է…

Հ. Մանուկյան

NIP/National Information Platform

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ