Գլխավոր Լրահոս Եթե մեր ժողովրդի մեջ պետականության ձգտումը գենետիկորեն չլիներ, վաղուց վերացած կլինեինք․ Փաշինյանի նման ելույթները կապ չունեն պատմագիտական ճշգրտության հետ․ պատմաբանը՝ վարչապետի հայտարարության մասին

Եթե մեր ժողովրդի մեջ պետականության ձգտումը գենետիկորեն չլիներ, վաղուց վերացած կլինեինք․ Փաշինյանի նման ելույթները կապ չունեն պատմագիտական ճշգրտության հետ․ պատմաբանը՝ վարչապետի հայտարարության մասին

by admin
0 մեկնաբանություն 1550 դիտում

Մենք աշխարհի հազվագյուտ ժողովուրդներից ենք, գուցե՝ միակը, որն ունի գրավոր վկայված հինգհազարամյա պատմություն, որի չորս հազարամյակում ունեցել է պետականություն։ Եթե մեր ժողովրդի մեջ պետականության ձգտումը գենետիկորեն չլիներ, մենք վաղուց վերացած կլինեինք, սա նույնիսկ մեր առօրյայում է ակնհայտ երևում, այս առումով մենք հազվագյուտ ժողովուրդ ենք: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմաբան Արտակ Մովսիսյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե համավարակի այս շրջանում պարզ է դառնում, որ հայերը երբեք պետականամետ չեն եղել, պետական կարգ չեն ունեցել և ճգնաժամային իրավիճակում պետական կարգը ասոցացվում է որպես ազատությունից զրկելու հերթական փորձ:
Մովսիսյանն առաջին հերթին նշեց, որ վարչապետի նման հայտարարությունները մեկնաբանելու կարիք չունեն, քանի որ ըստ նրա՝ Փաշինյանի ու նախարարների հնչեցրած նմանօրինակ ելույթները կապ չունեն պատմական, գիտական ճշգրտության հետ:
«Սա հերթական անհաջող քայլն է, որով Փաշինյանը սեփական իշխանության ձախողումը փորձում է ժողովրդի վրա գցել՝ ասելով, թե ժողովուրդը պետականամետ չէ: Ականատես ենք լինում սեփական մեղքերը, սխալները ուրիշի վրա բարդելու փորձին: Բոլորս մեղավոր ենք, ապրողներս քիչ էինք, հիմա էլ սկսեցին անցյալի, պատմության վրա գցել: Անլուրջ, անհեթեթ և առանց գիտական հիմնավորման միտք է»,- ասաց նա:

Խոսելով վարչապետի այն հայտարարության մասին, թե պետական կարգը 500 տարուց ավելի եղել է մեզ ազատությունից զրկելու գործիք և 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» ժողովրդին ազատություն է բերել՝ պատմաբանը նշեց, որ իրատեսական չէ 2018 թվականին տեղի ունեցածը պատմության ինչ-որ դրվագի հետ համեմատելը:

Աղբյուրը՝ www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ