Թագավորն իր մեծ դստերը կանչում է և ասում.
-Քեզ եմ հանձնում իմ թագավորական մատանիներից մեկը: Երբ մեկնես հարևան երկրի քաղաքը և ձեռքիդ կրես այդ մատանին, իմ զինակիցներից մեկն այն տեսնելով քեզ կճանաչի, քեզ կզորակցի ու միշտ կողքիդ կլինի, և այդ մատանու երկրորդ օրինակն ինքն է կրում:
Թագավորի փոքր դուստրը հարցնում է մեծ քրոջը.
– Կտա՞ս ինձ այդ մատանին…
Մեծ դուստրը ձեռքի ափը պարզում է, որպեսզի փոքր քույրը վերցնի մատանին: Երբ թագավորը դա նկատում է, մեծ դստերն ասում է.
-Այն, ի՞նչը քոնն է, ինչո՞ւ ես ուզում հանձնել մեկ ուրիշին…
Հ. Մանուկյան