ՆԱՏՕ-ն կարող է ուժեղանալ ներքին տարաձայնությունների ժամանակաշրջանի ավարտից հետո և պետք է Թուրքիային պահի անդրատլանտյան կապերի կենտրոնում: Այդ մասին մարտի 23-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Բլինքենը նշել է, որ, չնայած Անկարայի հետ հանրային տարաձայնություններին, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մեծ շահագրգռվածություն ունեն Թուրքիան դաշինքում պահելու հարցում. գրում է Hurriyet-ը:
«Թուրքիան երկարաժամկետ և արժեքավոր դաշնակից է»,- շեշտել է Բլինքենը՝ հավելելով, որ դաշինքում մնալը նույնպես բխում է Անկարայի շահերից:
Նրա խոսքերը հնչել են ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին Դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգին ուղղված ուղերձում:
Բլինքենը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը որոշ տարաձայնություններ լուծելու հարցում, հատկապես՝ Արևելյան Միջերկրական ծովում՝ «ծառայելով որպես ապակոնֆլիկտային, ապաէսկալացիայի, առաջ տանող ճանապարհ գտնելու միջոց»: Դա անվանելով «դրական քայլ»՝ պաշտոնյան նշել է, որ աշխատանքները պետք է շարունակվեն:
Աղբյուրը՝ www.yerkir.am