Գլխավոր Աշխարհ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է. Յենս Ստոլտենբերգ

Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է. Յենս Ստոլտենբերգ

by admin
0 մեկնաբանություն 2192 դիտում

Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է. հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Դա կարող եք տեսնել, եթե պարզապես նայեք քարտեզին», – ասել է դաշինքի ղեկավարը՝ ելույթ ունենալով Ստենֆորդի համալսարանի միջազգային անվտանգության և համագործակցության կենտրոնում անցկացվող «ՆԱՏՕ-ի հարմարվողականությունը» թեմայով տեսակոնֆերանսի ժամանակ: Հաղորդում է Anadolu-ն:

Մեկնաբանելով Անկարայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման շուրջ ծագած հակասությունները՝ Ստոլտենբերգը նշել է, որ «ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև տարաձայնությունները նորություն չեն»: «ՆԱՏՕ-ն լավ հարթակ է նման տարաձայնությունների, խնդիրների քննարկման և դրանց լուծումները որոնելու համար», – բացատրել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Ըստ նրա՝ թուրքական կողմի ուշադրությանն են ներկայացվել ՆԱՏՕ-ի գործընկերների «մտահոգությունները» այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Ս-400- ը, Արևելյան Միջերկրական ծովն ու միգրացիան: «Բայց մենք նաև հասկանում ենք, որ Թուրքիան կարևոր դաշնակից է: Դուք կարող եք դա տեսնել, եթե պարզապես նայեք քարտեզին», – ասել է Ստոլտենբերգը:

Դաշինքի համար Թուրքիայի կարևորությունը որոշող գործոնների թվում նա նշել է Սիրիայի և Իրաքի հետ սահմանի առկայությունը, Անկարայի ներդրումը ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում, ինչպես նաև երկրի ենթակառուցվածքներն ու օդանավակայանները:

Աղբյուրը՝  www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ