Գլխավոր ՀոգևորԱռակներ Իմ նպատակը (առակ)

Իմ նպատակը (առակ)

by admin
0 մեկնաբանություն 1667 դիտում

Մի մտահոգ ու տխուր նավաստի, որ մտածմունքների մեջ ընկած դեգերում էր, իր ընկերոջը հարցնում է.

-Ինչպե՞ս ես կարողանում միշտ խաղաղ ու խնդությամբ լեցուն լինել, երբ հատկապես մեր նավը խորտակվեց և հայտնվել ենք այս անմարդաբնակ կղզում:

Ընկերն ասում է.

-Ինքդ քեզ հարցրու՝ ինչպիսի՞ նպատակներ ունեմ իմ սրտում, այդ ժամանակ էլ կհասկանաս:

Նավաստին պատասխանում է.

-Բարի, լավ նպատակներ ունեմ, մի՞թե աստվածահաճո չէ, բայց հիմա չեմ կարողանում իրականացնել…

Ընկերն ասում է.

-Տխրում ես, քանի որ քո սրտում քո նպատակներն ես փորձում իմաստավորել, իսկ ինքս իմ սրտում՝ Աստծո՝ Կյանքի հետ հաղորդակցությունը: Իմ նպատակը Աստծո՝ Կյանքի հետ լինելն է, իսկ քոնը՝ կամեցածդ նպատակներին հասնելը, դրա համար էլ՝ Աստծո ներկայությունն ամեն պահ գիտակցելով, զգալով ուրախ և խաղաղ եմ, իսկ դու տխուր և մտահոգ ես…

Հ. Մանուկյան

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ