Գլխավոր ՀոգևորԱռակներ Իմ վարդերը… (առակ)

Իմ վարդերը… (առակ)

by admin
0 մեկնաբանություն 1808 դիտում

Մի երիտասարդ հիվանդանում է և անկողին ընկնում: Բժիշկը գալիս է և հարցնում, թե ինչ է պատահել:

Երիտասարդը պատասխանում է.

-Իմ վարդերը չորացան…, իսկ Աստված ինձ չօգնեց: Պարտեզում գեղեցիկ վարդեր էի ուզում տնկել, սակայն եթե այս տարի ջրառատ չլինի, երաշտ լինի, վարդերը կթոշնեն ու կչորարան…

Բժիշկը նայում է պատուհանից դուրս և պատասխանում.

-Որդյա՛կ, բայց դու դեռ նույնիսկ հողը չես փխրեցրել և վարդեր տնկել, սակայն մտածում ես երաշտի մասին, իսկ դրսում հորդառատ անձրև է տեղում…

Անտեղի պատկերացումներն ու մտքերը մարդուն թևաթափ են անում ու փորձության մատնում:

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ