Գլխավոր ՀոգևորԱռակներ Ինչո՞ւ է խրատում (առակ)

Ինչո՞ւ է խրատում (առակ)

by admin
0 մեկնաբանություն 536 դիտում

Թագավորի պալատում մի գող հսկա պարկի մեջ թանկարժեք իրերն է հապշտապ լցնում: Երբ նկատում է թագավորին, շարունակում է պարկի մեջ լցնել թանկարժեք իրերը և միևնույն ժամանակ խեղճացած ասում.

-Տե՛ր, ների՛ր ինձ, տե՛ր, ողորմի՛ր ինձ:

Թագավորը լուռ և համբերատար նայում է: Երբ գողը պարկն ամբողջությամբ լցնում է և փորձում հեռանալ, պահնորդները ժամանում են, բռնում նրան և բանտ նետում: Բանտում հայտնված այդ մարդը դժգոհում է, թե թագավորը դաժան է. իր հետ արդարացի չի վարվում, քանի որ ինքը ներում էր հայցում, ինչո՞ւ է իրեն պատժում և խրատում: Բանտապետը պատասխանում է.

-Ո՛վ անպատկառ մարդ, թագավորը քեզ պալատական էր դարձրել և պատրաստվում էր մեծ ժառանգություն փոխանցել և իշխան դարձնել, սակայն այդպես էլ չփոխվեցիր, թեև պալատականի պես գեղեցիկ հագուստներով զգեստավորվեցիր, խոսքով ողորմություն և ներում հայցեցիր, բայց քո սրտում շարունակ գող ու նենգ մարդ մնացիր:

 Երբ մարդ աղոթում է Աստծուն, չպետք է նմանվի վերոնշյալ պալատական մարդուն

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ