Գլխավոր Հոգևոր Ինչո՞ւ չար ոգիները չեն սիրում մարդուն

Ինչո՞ւ չար ոգիները չեն սիրում մարդուն

by admin
0 մեկնաբանություն 2795 դիտում

Սբ. Վարսոնոֆի վրդ. Օպտինացին պատմում է, որ մի անգամ մի ճգնավորի սատանան տեսանելի կերպով հայտնվում է:
Ճգնավորը նրան հարցնում է.
-Ինչո՞ւ եք այդպիսի չարությամբ հարձակվում մարդկային ցեղի վրա:
Չար ոգին պատասխանում է.
-Իսկ ինչո՞ւ եք դուք զբաղեցնում մեր թափուր տեղերը:

Հայր Վարսոնոֆին նշում է, որ իրենց հպարտության պատճառով չար ոգիները զրկվել են դրախտային երանությունից, և նրանց փոխարեն այդ տեղերը մարդիկ են զբաղեցնում խոնարհության պատճառով: Ինչպես նաև նշում է՝ երբ երկնքում մարդկանցով լրանան անկում ապրած նախկին հրեշտակների թափուր տեղերը, այդ ժամանակ էլ կլինի այս աշխարհի վերջը, սակայն դա միայն Աստծուն է հայտնի, թե երբ կլինի…  (Преподобный Варсонофий Оптинский, Духовное наследие, Беседы старца с духовными чадами 1907–1912 гг., Беседы 6 января 1909 г.):  Սբ. Պաիսիոս Աթոսացին այս մասին նույնպես խոսում է: Նա նշում է, որ Աստված ստեղծեց հրեշտակներին: Սակայն հպարտությամբ լցվելով նրանցից ոմանք ընկան և դևեր դարձան: Աստված կատարյալ արարած ստեղծեց՝ մարդուն, որպեսզի մարդ արարածը փոխարինի ընկած հրեշտակների թափուր տեղերը երկնքում: Հետևաբար, սատանան շատ է նախանձում Աստծո ստեղծած մարդուն: Դևերը բղավում են. «Մենք մեկ զանցանք ենք գործել, և Դու մեզ վրա բռնանում ես, իսկ մարդիկ, որոնք այդքան շատ զանցանքներ են գործել, Դու ներում ես»: Կատաղությամբ լցված սատանան չի ցանկանում, որ ուրիշները հրեշտակ դառնան, և զբաղեցնեն իր նախկին տեղը: Նա շարունակաբար չարության և նախանձի մեջ է: Այժմ, նա փորձում է ձեռք բերել ամբողջ աշխարհը: «Եթե ես ավելի շատ հետևորդներ ունենամ, – ասում է նա, -վերջիվերջո, Աստված ստիպված կլինի խնայել իր բոլոր արարածներին, և ես նույնպես ընդգրկված կլինեմ այդ ծրագրի մեջ»: Ուստի, նա այդպես է կարծում: Հետևապես, նա ցանկանում է հնարավորինս շատ մարդկանց իր կողմը գրավել: Տեսեք, թե ինչ է ուզում անել: «Իմ կողմում, – ասում է նա, – շատ մարդիկ կան: Աստված ստիպված կլինի ինձ նույնպես ողորմություն ցուցաբերել»: Նա ցանկանում է փրկվել առանց ապաշխարելու (Старец Паисий Святогорец. Слова. Том I. С болью и любовью о современном человеке, диавол не хочет покаяться):  Ընդհանուր առմամբ, հետաքրքրական է այս հանգամանքը, որ հոգևոր հայրերը նշում են, որ անկում ապրած հրեշտակների թափուր մնացած տեղերը տրվել են մարդկությանը: Սբ. Գրիգոր Նարեկացին «Մատյան ողբերգության» պոեմի 34-րդ գլխում այսպես է ասում. «Եվ քեզ կցորդված մարդկանցով` ընկած հրեշտակների դատարկը լցնել…»: Այս միտքը Սբ. Ներսես Շնորհալու մոտ այսպես կարող ենք տեսնել. «Երբ արդար մարդիկ պիտի խառնվեն հրեշտակների ինը դասերին» (Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական, /գրաբարից աշխարհաբարի վերած. Տեր Մեսրոպ քհն. Արամյանը, Տ. Խաչատրյանը, Ս. Ստամբոլցյանը, Գանձասար հանդես, 1991, էջ 97):

Աղբյուրը՝  Հոգևոր զրույցներ

Տեղեկատվությունն ըստ NIP/National Information Platform-ի

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ