Ռուսական բանակը կշարունակի ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ մինչև սահմանված նպատակների իրագործումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի խմբավորումը կշարունակի իրականացնել հատուկ ռազմական գործողություն՝ իր նպատակներին հասնելու համար»,- երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է Շոյգուն. փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանին Արևմուտքի ռազմական սպառնալիքից պաշտպանելը Ուկրաինայում հատուկ գործողության հիմնական խնդիրն է. ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարը։
«Մեզ համար գլխավորը Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանելն է այն ռազմական սպառնալիքից, որը բխում է արևմտյան երկրներից, որոնք փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին մեր երկրի դեմ պայքարում»,- ասել է Շոյգուն։
Աղբյուրը՝ www.yerkir.am