Գլխավոր Աշխարհ Իսլամական դիմադրությունը սպառնում է փակել Միջերկրական ծովում նավագնացությունը

Իսլամական դիմադրությունը սպառնում է փակել Միջերկրական ծովում նավագնացությունը

by admin
0 մեկնաբանություն 466 դիտում

Իրաքում իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ մտադիր է փակել Միջերկրական ծովում նավագնացությունը:

Իրաքի Սեյիդ Ալ-Շուհադա բրիգադի (որը սերտ համագործակցում է իրաքյան բանակի հետ, իսկ փաստացի` դրա ոչ պաշտոնական մասնիկն է ու նաեւ ամենասերտ կապերի մեջ է Իրանի հետ) գլխավոր քարտուղարը հայտարարել է. «Քանի որ ամերիկացիները վերսկսում են հարձակումները մեր ուժերի վրա, մեր գրոհային ուժերը սկսել են իրենց գործողությունների երկրորդ փուլը։

Օրհնյալ գործողության երկրորդ փուլը ներառում է Միջերկրական ծովում սիոնիստական ​​նավագնացության շրջափակման հաստատումը և օկուպացիոն կազմակերպության նավահանգիստների լիկվիդացիան:

Մեր գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Գազայի անարդար պաշարումը չվերացվի և սիոնիստական ​​սարսափելի ջարդերը Գազայի ժողովրդի դեմ դադարեցվեն»:

Նման սպառնալիքը, որը աղետի կվերածվի համաշխարհային առեւտրի եւ տնտեսության համար, Դիմադրության շարժումը կարող է իրականացնել: Բավական է Ջիբլարթարի նեղուցի հարավային ուղղությամբ, որտեղ կան միանգամայն ակտիվ իսլամական շարժումներ, տեղակայվեն փոքր հեռահարության հրթիռներ, որ նեղուցով նավագնացությունը դառնա անհնար: Հաշվի առնելով նաեւ, գործնականում փակ է նաեւ Միջերգրական ծովի երկրորդ մուտքը` Սուեզի ջրանցքն ու Կարմիր ծովը:

Աղբյուրը՝  www.iravunk.com

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ