Այգեպանը տեսնում է, որ իր որդին առավոտից մինչ կեսօր նստել է մի մեծ կոճղի վրա և ինչ-որ բան է խորհում, իսկ մատղաշ ծիրանենին, որը պիտի տնկեր, արևի ճառագայթների ներքո աստիճանաբար թոշնում և չորանում է:
Այգեպանի որդին ասում է.
-Հա՛յր իմ, կոճղին նստել և հիշում եմ, թե այստեղ ինչպիսի մի մեծ ծիրանենի կար, որը գեղեցիկ ծաղկում էր և պտուղներ տալիս: Եվ երբ այս մատղաշ ծառը տնկեմ, կդառանա ավելի մեծ ծիրանենի, քան նախորդը, ճյուղերը չորս կողմը կաճեն և ամեն տարի ավելի շատ պտուղներ կտան, հետաքրքիր է՝ ի՞նչ քանակի պտուղ կտա…
Այգեպանը հանդիմանում է որդուն.
-Մինչդեռ երազանքներով ու հուշերով ես տարված, մատղաշ ծիրանենին անօգնական ընկած արևի ճառագայթների ներքո թոշնում ու չորանում է: Մի՛ ապրիր անցյալով և ապագայով, այլ՝ ապրի՛ր ներկայով:
Հ. Մանուկյան
NIP/National Information Platform