Գլխավոր Ընդհանուր Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսներն անհանգստացած են, որ ներկայիս պանդեմիան որոշ ուժեր օգտագործում են համաշխարհային կառավարություն ստեղծելու նպատակով

Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսներն անհանգստացած են, որ ներկայիս պանդեմիան որոշ ուժեր օգտագործում են համաշխարհային կառավարություն ստեղծելու նպատակով

by admin
0 մեկնաբանություն 3789 դիտում

Վատիկանը և ԱՄՆ եպիսկոպոսները դեռևս չեն արձագանքել որոշ կաթոլիկ եպիսկոպոսների կողմից ստորագրված նամակին, որը պնդում է, որ կորոնավիրուսային համաճարակը շահագործվել է՝ մեկ համաշխարհային կառավարություն ստեղծելու համար:

Մայիսի 7-ի նամակում, որը վերնագրված է «Դիմում եկեղեցուն և աշխարհին», ասվում է, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են խուճապ առաջացնել աշխարհի բնակչության մեջ՝ միակ նպատակը մշտապես պարտադրելու ազատությունների սահմանափակման անընդունելի ձևեր՝ մարդկանց վերահսկելու և հետևելու համար:

Նամակում ասվում է, որ «Covid-19»- ի դեմ պայքարը, որքան էլ լուրջ է, չպետք է պատրվակ դառնա վերազգային մարմինների թաքնված մտադրություններին աջակցելու համար, որոնք ունեն շատ ուժեղ առևտրային և քաղաքական շահեր որոշ երկրներում:

Նամակը ենթադրում է, որ համաճարակը շահագործվել է ՀԿ-ների միջոցով՝ պատվաստանյութերի արտադրողներին օգուտ բերելու համար, և որ մահացության մակարդակը չափազանցված է եղել այն հիվանդանոցների կողմից, որոնք պատրաստվում են փոխհատուցում ստանալ:

Նամակն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղմամբ՝  “Appeal for the Church and the World,”

Catholic News Agency

NIP/National Information Platform

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ