Արամ Իշնարը ծնվել է Արևմտյան Հայաստանում: Այնուհետև տեղափոխվել է Կանադա: Գործարար աշխարհում հայտնի է ոսկերչության բնագավառում: Իր ջանադիր աշխատանքի շնորհիվ կարողացել է ստեղծել Կանադայում ոսկերչական ձեռնարկություն և այն հաջողությամբ զարգացնել: Հայաստանում իր ներդրումն է ունեցել ոսկերչության զարգացման մեջ՝ համահիմնադիր լինելով Մալիշկա գյուղում ոսկերչական ձեռնարկության և նպաստելով դրա զարգացմանը: Ինչպես նաև իր ներդրումն ունի բարեգործական ծրագրերում, որոնց մասին երբևէ չի բարձրաձայնում: