Ճայը պղտոր լճակի մեջ լողացող փոքրիկ, հպարտ ձկանը հարցնում է.
-Ինչո՞վ ես այդքան հպարտանում և ասում, թե ամենամեծ ձուկն ես, լս՞ել ես կետ ձկան մասին:
Ձկնիկը պարծենալով ասում է.
-Լսել եմ, այդ կետը ես եմ:
Ճայը պատասխանում է.
-Լավ ասացիր… երբ հսկա կետ ձկանը հանդիպես, իսկապես կհամոզվես, որ մի աննշան, աննկատ կետ ես նրա առջև…
Հպարտությունից միշտ բխում է տգիտություն, անմտություն, իսկ խոնարհությունից՝ իմաստություն, խոհեմություն:
Հ. Մանուկյան