Գլխավոր Հոգևոր Համաճարակի ժամանակ ո՞ւմ աղոթքի շնորհիվ Երկնային Նախախնամությունը կարող է օգնել

Համաճարակի ժամանակ ո՞ւմ աղոթքի շնորհիվ Երկնային Նախախնամությունը կարող է օգնել

by admin
0 մեկնաբանություն 4670 դիտում

Սբ. Աթոս լեռան սրբակյաց հոգևոր հայրերից մեկը՝ Գաբրիել Աթոսացին, նշում է, որ երբեմն հոգևոր հայրերը երեխաների միջոցով են հասկանում Աստծո կամքը, քանի որ երեխաները մաքուր սիրտ ունեն, և Տերը նրանց արագ է արձագանքում: Նա այսպես է նշում, որ երեխաների աղոթքը մեծ ուժ ունի, քանի որ երեխաները մաքուր սիրտ ունեն: Եվ երբեմն երեխաներին ոչ միայն խնդրում են աղոթել որևէ մեկի համար, այլև՝ ասել Աստծո կամքը: Ես նույնիսկ այդպիսի դեպք գիտեմ, երբ սբ. Ամբրոսիոս Օպտինացին չէր կարողանում մի դժվարին իրավիճակին լուծում տալ: Կարծեմ պետք էր կառուցել կամ չկառուցել մի շինություն: Եվ այդ ժամանակ սբ. Ամբրոսիոսը հարցրեց մի երեխայի՝ օրհնել, թե չօրհնել և արեց այնպես, ինչպես երեխան ասաց:  Հետևաբար, հոգևոր հայրերը դիմում են երեխաների աղոթքի կամ Աստծո կամքը հասկանալու համար: Եվ ինչքան անմիտ են այն աշխարհականները, որոնք ունեն երեխաներ, սակայն այս մասին չգիտեն: Հնում հայտնի էր, երբ որևէ մեծ խնդիր էր առաջանում ընտանիքում, ապա բարեպաշտ մայրը երեխաներին խնդրում էր աղոթել, աղոթել սրբապատկերների առջև: Եվ ասում էր՝ երեխաներ, հայրիկի համար ծանր օրեր են, աղոթեք նրա համար: Ասում են, երբ մի անգամ Աստված որոշեց ոչնչացնել մի քաղաք, նայեց այդտեղ գտնվող երեխաներին և իր որոշումը փոխեց: Եթե ծանր նեղություններ են սկսում, պատերազմներ և այլ արհավիրքներ, ուրեմն խնդրեք երեխաներին աղոթել, և մաքրասիրտ երեխաների աղոթքի շնորհիվ Աստված կարող է ողորմել ժողովրդին:

Հետևաբար, համաճարակների, պատերազմների, արհավիրքների ժամանակ երեխաների աղոթքը կարող է ավելի արագ հասնել Երկնային Նախախնամությանը, քան մեղքերով շաղախված մեծահասակների աղոթքը:

Աղբյուրը՝  Информационного портала Святой Горы Афон

Տեղեկատվությունն ըստ NIP/National Information Platform-ի

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ