Գլխավոր Արցախ Հայաստանի որևէ նախագահ երբևէ չի ստորագրել և չի բանակցել մի այնպիսի փաստաթղթի շուրջ, որով Արցախը իբր լինելու էր Ադրբեջանի կազմում. Գևորգ Դանիելյան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հայաստանի որևէ նախագահ երբևէ չի ստորագրել և չի բանակցել մի այնպիսի փաստաթղթի շուրջ, որով Արցախը իբր լինելու էր Ադրբեջանի կազմում. Գևորգ Դանիելյան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

by admin
0 մեկնաբանություն 483 դիտում

Հայաստանի որևէ նախագահ երբևէ չի ստորագրել և երբևէ չի բանակցել մի այնպիսի փաստաթղթի շուրջ, որով Արցախը իբր լինելու էր Ադրբեջանի կազմում։ Փորձենք մի պահ համարժեք ըմբռնել ներկայումս հակառակ պնդման կամ պարզունակ բառախաղի հեռահար նպատակը. քանի որ նախագահները քննարկել են ազգային ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի իրավական կարգավիճակի լուծման հարցը, ապա նրանք, այդպիսով, իբր թե համաձայնվել են, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, ըստ այդմ էլ՝ ներկայումս այլևս չի կարելի պնդել, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում։ Իսկ թե ինչո՞ւ էր հենց ազգային ինքնորոշման իրավունքի իրացում պահանջվում, որն Արցախի ինքնիշխանության լիարժեք իրավական հիմք է, դրա մասին կամ բարեխղճորեն լռում են, կամ արդեն փոխարինում բնակչության «բոլոր իրավունքներ» վերացական եզրույթով։

Մեկ այլ հարց՝ ինչո՞ւ չի ճանաչվել Արցախի անկախությունը, ինչը կոպտորեն շփոթում են «Արցախը Հայաստան է և վերջ» առնվազն սադրիչ հրապարակախոսական արտահայտության հետ։ Հարկ է մեկ անգամ ևս հիշեցնել, որ ճանաչելը չի բացառվել, այն մշտապես դիտարկվել է որպես բանակցային գործընթացը չձախողելու գործոն և միանշանակ գնահատվել է, որպես հնարավոր ագրեսիայի անխուսափելի պատասխան արձագանք։ Իհարկե, կարելի է անվերջ բանավիճել, թե ավելի վաղ փուլում անկախության ճանաչումն առավել շահեկան կլիներ, բայց դա արդեն սույն գրառման բուն էության հետ որևէ կապ չունի։ Բացի դա, այդպես համարողների ձեռքը որևէ մեկը չէր բռնել ….

Գևորգ Դանիելյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ