Բժիշկ Գուրևը «Կրքերը եւ նրանց արտահայտումը սոմատիկ եւ նյարդահոգեբանական հիվանդությունների ժամանակ» գրքում նշում է, որ ժամանակակից բժշկությունը հետազոտել է մեղքերի և հիվանդությունների կապը: Հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր հիվանդությունների հիմքում ընկած է հպարտությունը: Ինչպես նաև ցույց են տվել, որ մարմնական հիվանդություններն առաջանում են այն դեպքում, երբ մարդ համակված է լինում որևէ մեղքի ախտանիշով, ցանկանում է բավարարել այն, բայց ինչ-ինչ պատճառով չի կարողանում հագուրդ տալ դրան:
Իսկ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, միևնույն ժամանակ քահանա Սերգեյ Փիլիմոնովը նշում է, որ հիվանդությունը քայքայում է ոչ միայն մարմնի, այլև հոգեկան աշխարհի առողջությունը: Նա նշում է, որ մի շարք հիվանդություններ կան, որոնք ծնվում են կրքերի հետևանքով, ինչպես օրինակ` ովքեր որկրամոլ են, կարող են տառապել ստամոքսաաղիքային տրակտի խանգարումների հիվանդություններով, խոլեցիստիտի, գաստրիտի, աղիքային խոցի հիվանդություններով և տասներկումատնյա աղիքի հետ կապված խնդիրներով: Եթե մարդը բարկության մեղքի մեջ է հարատևում, այն կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են հիպերտոնիան, ինսուլտը եւ սրտի կաթվածը: Եթե անձը բղջախոհ է և տրվում է անառակ կյանքին, այն բերում է վեներական հիվանդությունների առաջացմանը: Այնպես որ, իսկապես, կան հիվանդություններ, որոնք համահունչ մեր կրքերին: Այդ ամենի համապատասխանությունը փաստվում է և´ հոգևոր, և´ բժշկական տեսանկյունից: Մարդն այնպես է ստեղծված, որ իր հուզականությամբ ազդում է որևէ օրգանի վրա, քանի որ ամեն զգացմունքային սթրես խիստ փոխկապակցված է որոշակի օրգանի հետ:
Սբ. Հովհաննես Սինայեցին խոսելով հիվանդությունների մասին նշում է. «Երբեմն հիվանդությունն ուղարկվում է մեղքը քավելու համար, իսկ երբեմն էլ հպարտությունը խոնարհեցնելու համար մեր բարեգութ Տերը և Աստված, տեսնելով, որ որեւէ մեկը ծույլ է ճգնությունների մեջ, նրա մարմինը խոնարհեցնում է հիվանդությամբ, նրան այն տալով որպես ուրախալի ճգնություն: Իսկ երբեմն էլ հոգին մաքրում է խարդախ մտքերից ու կրքերից»:
Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար