Հռոմի Ֆրանցիսկոս պապը մերժել է Եվրահանձնաժողովի ներքին ուղեցույցները, որոնց միջոցով փորձ է արվում վերացնել Սուրբ Ծնունդ հասկացությունը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը այդ ջանքերը համարել է բռնապետական և զգուշացրել «գաղափարական գաղութացման» մասին:
Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկել է խուսափել «Սուրբ Ծնունդ» բառն օգտագործելուց՝ հօգուտ տոնական օրեր արտահայտության։ Այն նաև խորհուրդ է տվել չօգտագործել անուններ, որոնք սովորաբար մեկ կրոնից են, ինչպես օրինակ՝ փոխարինել Մարիամ և Հովհաննես անունները Մալիկա և Խուլիո անվանումներով:
Այս ամենի արդյունքում քրիստոնյաները Եվրոպայում բողոքի մեծ ալիք են բարձրացրել, և անցյալ հինգշաբթի Եվրահանձնաժողովը հետ է կանչել փաստաթուղթը՝ այն անվանելով «ընթացող աշխատանք» և թվիթերում խոստանալով հրապարակել «թարմացված տարբերակը»։
Աղբյուրը՝ www.washingtonpost.com