Գլխավոր ՀոգևորԱռակներ Միտքը (առակ)

Միտքը (առակ)

by admin
0 մեկնաբանություն 1770 դիտում

Մի առագաստանավ ծովի մեջ այս ու այն կողմ է տարուբերվում, իսկ նավաստիները շփոթված աղաղակում են: Մեկ ուրիշ առագաստանավ է մոտենում և դրա նավապետը հարցնում է ծովի ալիքներին մատնված նավի նավաստիներին, թե ինչ է պատահել:

Շփոթված նավաստիները պատասխանում են.

-Մենք տեսանք, թե ինչքան լավ քամի է փչում, և առագաստանավը շարժում ու նավապետի հետ նստեցինք սեղանի շուրջ, ուտում-խմում էինք, ուրախանում, սակայն քամու ուղղությունը շարունակ փոխվեց, և նավը մեկ այս կողմ է տանում, մեկ այն կողմ է տանում և չգիտենք ինչ անենք:

Նավապետը հարցնում է.

-Իսկ ո՞ւր է ձեր թիերը, որպեսզի թիավարեք և նավի ուղղությունը պահպանեք, որտե՞ղ է նավապետը և իր ղեկը, որպեսզի ուղղություն պահպանեք:

Նավաստիները պատասխանում են.

-Մենք թիերը լցրեցինք ծովը, իսկ նավապետը ղեկը պոկեց ու գցեց ջուրը, քանի որ մտածեցինք, թե այս բարեբեր քամին մեզ կտանի ու տեղ կհասցնի ու սեղան նստեցինք, ուտում-խմում էինք, ուրախանում: Բայց հիմա քամին մեզ դեպի ծովափնյա ժայռն է քշում ու բոլորիս դեպի կործանում տանում:

Նավապետն ասում է.

-Ո՛վ անմիտ ու անհոգ նավաստիներ, եկեք մեր նավը, քանի դեռ կարող եք ձեր կյանքը փրկել:

Երբ ուշադիր, սթափ չես դեպի քո բանականության դաշտ եկող մտքերի հանդեպ, և չես մերժում վատ մտքերը, բարի մտքերի ուղղությունը չես պահպանում, նմանվում ես այս անհոգ ու անմիտ նավաստիներին և չար ու վնասակար մտքերին տեղիք տալով, որոնք քամու նման այս ու այն կողմից գալիս են, ինքդ քեզ փորձության ես մատնում:

Հ. Մանուկյան

Նմանատիպ գրառումներ