Գլխավոր ՀոգևորԱռակներ Ճշմարտությունը (առակ)

Ճշմարտությունը (առակ)

by admin
0 մեկնաբանություն 589 դիտում

Փոքրիկ մրջյունը հեռվում մի փոքր կետ է տեսնում, ուրախանում է, որ իրենից էլ փոքր բան կա և ոգևորված սկսում է մոտենալ այդ կետին: Ինչքան մոտենում է, կետը հորիզոնի ներքո մեծանում է, դառնում է փոքր բլուր, այնուհետև ավելի մեծ բլուր, ապա բարձրաբերձ մի լեռ, որի գագաթը ամպերին է հասնում: Եվ երբ արդեն հսկա լեռան մոտ է լինում, վեր է նայում և ասում.

-Ինձ թվում էր, թե մի փոքրիկ կետ եմ տեսնում, որի մոտ ես հսկա եմ, և ճշմարտությունը դա է, բայց ինչքան մոտեցա, տեսա, ճանաչեցի, հասկացա, որ այդ փոքրիկ կետը ես եմ իրական ճշմարտության մեջ, այլ ոչ թե՝ իմ երազած ու պատկերացրած ճշմարտությունը:

 Ինքնաճանաչողությունն ու խոնարհամտությունը պարգևում են իրատեսություն և իմաստություն:

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ