Գլխավոր Հոգևոր Մտքով երեխա մի եղեք, այլ՝ մտքով եղեք չափահաս…

Մտքով երեխա մի եղեք, այլ՝ մտքով եղեք չափահաս…

by admin
0 մեկնաբանություն 1994 դիտում

Սբ. Պողոս առաքյալն ասում է՝ մտքով երեխա մի եղեք, այլ՝ մտքով եղեք չափահաս… Երբ մանուկ ես լինում, խաղում ես խաղալիքներով, երբ հասուն ես լինում, բնականաբար, անհարմար է վերցնել խաղալիքները և դրանցով խաղալ…, քանի որ մանկամտություն և հոգեկան շեղվածության արդյունք կարող է լինել այդպիսի մոտեցումը: Երբ հոգևոր հասունություն ես ունենում, անհարմար է մարմնավոր կյանք վարել, քանի որ այդ դեպքում նմանվում ես այն երեխային, ում աշխարհը մանկամտությունն է: Հոգևոր հասունություն ունեցող անձին այլևս չեն հետաքրքրում մարմնավոր կենցաղավարությունը, աշխարհի գայթակղություններն ու իրողությունները, ինչպես հասուն մարդուն չեն հետաքրքրում երեխաների պես խաղալիքներով խաղալը: Հոգեղեն կյանքն անպատմելի բարձր որակ ունեցող կյանք է, հոգեղեն մարդու ուղին աննկարագրելի բարձր որակ է, որը չի կարող հասկանալ մարմնավոր մարդը, ում հետաքրքիր է ցանկասիրությունն ու աշխարհի նյութական հարմարավետությունն ու կենցաղը: Սա նման է նրան, երբ երեխան պարզապես չի հասկանում, թե ինչ է Դոստոևսկին, Շեքսպիրը և հասուն մարդու նպատակները, որովհետև իր աշխարհն ու արժեքը խաղերն ու խաղալիքներն են: Հետևապես, երբ հոգեղեն առկայծուներ ես ունենում, հասկանում ես, թե հրեշտակներն ինչպիսի բարձր որակ ու կյանք ունեն, հասկանում ես, որ ոչ թե լույսի, այլ լույսի ստվերի մեջ ես: Աստծո կամքն է, որ մենք մտքով երեխա չլինենք, այլ՝ հասուն, կատարելության ուղու ընթացքի մեջ եղող միտք ունենանք և ճանաչենք կյանքի մեծագույն արժեքներն ու բարձունքները, որտեղ կարելի է հասնել միայն սիրով և խոնարհությամբ

Հոգևոր զրույցներ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ