Գլխավոր ՀոգևորԱռակներ Պատվիրանը (առակ)

Պատվիրանը (առակ)

by admin
0 մեկնաբանություն 2707 դիտում

Մի բանաստեղծ բավականաչափ գումար չի ունենում իր բանաստեղծությունների գիրքը տպագրելու համար և շատ է տխրում ու եկեղեցում աղոթքի մեջ ասում է.
-Տե՛ր Աստված, քո պատվիրանները պահելու մեջ ժրաջան եմ, ու դրանք շատ եմ սիրում, բայց իմ գործերն ու նպատակներս այնքան էլ հաջող չեն ընթանում…
Նրան մոտ կանգնած մի մարդ լսում է այդ աղոթքը, մեծ գումար է հանում և տալիս բանաստեղծին, որը շատ է ուրախանում, բայց քիչ անց խոժոռվում է, որովհետև աղքատ մարդիկ տեսնում են իր ձեռքում գումարը և մեծ խմբով մոտենում են նրան:
Բանաստեղծը գոչում է.
-Չմոտենա՛ք ինձ, չմոտենա՛ք…
Իր շուրջը խմբված մարդկանցից մեկն ասում է.
-Եղբա՛յր, եթե ուզում ես, չենք մոտենա: Ասեմ, որ Աստված մեզ՝ հրեշտակներիս, աղքատների տեսքով ուղարկեց, որպեսզի ամեն մեկս քեզ օգնենք, այլ ոչ թե քեզանից վերցնենք, սակայն ևս մեկ անգամ ցույց տվեցիր, որ դու իրականում քո նպատակն ես սիրում՝ քո սրտում ունենալով քո պատվիրանը՝ սիրիր նպատակդ, ինչպես սիրում ես քեզ, այլ ոչ թե Աստծո պատվիրանը՝ սիրիր ընկերոջդ, ինչպես սիրում ես քեզ…

Հ. Մանուկյան

NIP/National Information Platform

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ